Խաղ-առաջադրանք

Ղազարոս Աղայան <<Անտառի մանուկը>>

Անտառի խորքում մի ճոճ կա կապած, նրա մեջ մի մանուկ լաց էլինում: Մայր չկա, որ պահի նրան, ծիծ տա, հայր չկա, որպահպանի: Անտառում մարդ չկա: Մի գթոտ պախրակով՝կաթնալից կրծքով, գալիս է ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուրձայնով երեխային ասում.Սիրո´ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա~ց, կորա~վ, էլ հետ չի գալու,
Էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու:
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով.
Ճոճի մեջ կապեց, «նանիկ» ասելով.
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «նանիկն» ասում էր լալով.
«Նանա, բալիկս, նանա~,
Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնուկս, նանա»…
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես:

Պախրան ծիծ է տալիս երեխային, սա ուտում ու քնում է: Հետո պախրան հորթին թողնում էերեխայի մոտ, ինքը գնում արածելու, որ կաթը շատացնի, երկուսին կաթ տա: Հորթընույնպես երեխային նանիկ է ասում: Պախրան գալիս է, երկուսին կաթ տալիս: Երեխան ոչթե տարով, այլ օրով է մեծանում: Շատ չի անցնում, դուրս է գալիս ճոճից, մեկ օր չորեքթաթանում, մյուս օրը ոտքի կանգնում, մի քանի անգամ սահում, վայր ընկնում, բայց շուտովամրանում և  սկսում է պախրի հետևից վազվզել:
Մի թագավոր որդի չուներ, երազում նրան ասում են. «Թագավոր, աստված քեզ մի որդիպիտի տա անտառի խորքումը»: Անզավակ թագավորը մի օր գնում է որսի իր որսորդներիհետ: Հասնում են անտառի խորքը, պախրի հետք գտնում, նրա մոտ՝ երեխայիոտնահետքեր: Թագավորն իսկույն հիշում է երազը և հրամայում որսորդներին, որ երեխայիհետքով գնան գտնեն նրան: Երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա են բերում թագավորիմոտ և պատմում, թե ինչպես գտան նրան պախրի ծիծը ծծելիս: Թագավորը շատ էուրախանում, երեխային գրկում, համբուրում և անունը դնում է Պախրատուր:Պախրատուրը մեծանում է թագավորի պալատում, լավ ուսում ստանում, դառնումթագավոր և մեծ զորքով գնում իր մորն ազատում գերությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով