Archives

Սուրբ Ծննդյան ծառը

Ինձ ամենաշատը դուր եկավ այն հատվածը,որ հրեշտակը եկավ, և մութ երկնքից դուրս եկան աստղերն ու իրար հետևից թափվեցին ուղիղ եղևնու վրա։Եղևնին սկսեց փայլել։

Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան:

Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:
Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: Լուռ մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին:
Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե՛ երեխաները, թե՛ մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հաշվետվություն

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ <մայրենի լեզու> բաժնի հղումը։ 
ԸնթերցարանՄայրենի լեզու

Գրի՛ր, թե առաջին ոււսումնական շրջանի ընթացքում քանի՞ նյութ ես հրապարակել  բլոգիդ <մայրենի լեզու> բաժնում։
34

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրատել  հոկտեմբեր- նոյեմբեր ամիսների ընթացքում ։ Կցի՛ր հղումը։
Կոմիտաս Աշուն գիշեր
Համո Սահյան Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…
Համո Սահյան Մշուշների շղարշի տակ…
Մխիթար Սեբաստացի,Մխիթարյան Միաբանություն
Իմ նվերը կրթահամալիրին

Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։
Բառային աշխատանք
Բառային աշխատանք
Բառային աշխատանք
Բառային աշխատանք
Բառային աշխատանք
Բառային աշխատանք
Թեսթ 1 Տեքստային աշխատանք Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր
Տեքստային աշխատանք
Կոչական նախադասություններ
Տեքստային աշխատանք
Տեքստային աշխատանք
Տեքստային աշխատանք
Տեքստային աշխատանք
Տեքստային աշխատանք
Տեքստային աշխատանք
Բառային աշխատանք
Ածանցներ բառային աշխատանք
Ձայնավորների ուղղագրությունը մաս 1
Ձայնավորների ուղղագրությունը մաս 2

Ի՞նչ ստեղծագործական աշխատանք ես կատարել ամսվա ընթացքում։ Նշի՛ր վերնագրերը և կցի՛ր հղումները։
Իմ սեբաստացի հերոսը
Դպրոցի իմ ամենասիրելի անկյունը
Իմ երազանքի դպրոցը
Իմ ուղերձը բոլոր սեբաստացիներին
Եթե ես ցանկությունների ծառ լինեի

Կախարդական Նոր տարի

Ներկայացրո՛ւ այս ընթացքում ընթերցածդ գրքի վերնագրերը և հեղինակի անունը։ Նշի՛ր, թե քանի էջ ես ընթերցել։
Ես ընթերցել եմ դպրոցում մեր ստեղծած գիրքը,որտեղ իմ ընկերների ստեղծագործություններն են։
5 թերթ

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի ֆլեշմոբերին ։ Գրի՛ր պատասխանը։
Այո

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։
Ստեղծագործական աշխատանքները։
Իմ սեբաստացի հերոսը
Դպրոցի իմ ամենասիրելի անկյունը
Իմ երազանքի դպրոցը
Իմ ուղերձը բոլոր սեբաստացիներին
Եթե ես ցանկությունների ծառ լինեի

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։

Լավ եմ աշխատել

Չեմ աշխատել

Գերազանց եմ աշխատել

Ավելի լավ կարող էի աշխատել

Այլ պատասխան

Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատասխանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

Այլ պատասխան

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։
Արդյունավետ են։

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։
Արդյունավետ են։

Ի՞նչ առաջարկ ունես։
Առաջարկ չունեմ։

Տեքստային աշխատանք

Փիղը

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայն փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Մեծ են։
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Երկու տեսակ՝աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը:
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Սնվում է խոտով ու տերևներով՝45-450 կգ։
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի։
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Կնճիթներով։

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
    բարի-բարեհոգի
    մեծ-խոշոր
    նուրբ-զգայուն
    թակարդ-ծուղակ
  2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
    մեծ-փոքր
    դժվար-հեշտ
    ծանր-թեթև
    շոգ-հով
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

մեծ փիղ

բարի ընկեր

փոքր ձագ

երկար կնճիթ

4.Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ—դուրս գալ անցքից

                             Ողջունել—ողջունել ընկերոջը

                             Վերցնել—վերցնել գնդակը

                            Ներս քաշել—ներս քաշել ջուրը

5.Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Մեծ կենդանին սնվում է տերևներով և խոտով։

Տեքստային աշխատանք

Դոնալդ Բիսեթ «Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:
    գիրուկ-չաղ
  2. Մանուշակագույնով ընդգծված բառերի հականիշները գրի՛ր: Կարդա՛ և տե՛ս, թե ինչպես փոխվեց միտքը:
    թեթև -ծանր
    սովորական-անսովոր
    գիրուկ-նիհար
    ապրում էր-չէր ապրում
    չէր սիրում-սիրում էր
    կանգնեց-գնաց
    ցուրտ-տաք
    տխուր-ուրախ
    վերադառնան-
    չվերադառնան
  3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած բառակապակցությունները:
    գիրուկ ծերուկ
  4. Կարմիրով ընդգծի՛ր բարդ բառերը:
  5. Կապույտով ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը առանձնացրո՛ւ:
    Մի ծառ կանգնած էր այգում:
  6. Կանաչով ընդգծված նախադասությունը ընդարձակի՛ր:
    Բարձր ծառի կողքին մի գեղեցիկ տնակ կար:
  7. Նկարի՛ր հրաշք ծառը ու նկարդ պատճենիր այս էջում:

8.Եթե դու հայտնվեիր հրաշք ծառի տակ, ի՞նչ ցանկություն կպահեիր: Ձևակերպի՛ր ու գրի՛ր միտքդ:
Ես կցանկանայի,որ Հայաստանում լինի խաղաղություն։

Տեքստային աշխատանք

Վագրեր

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։

Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։  

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

1.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.

  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

500 կգ,

1 տոննա,

250 կգ,

300 կգ:

     3 Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։

Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։

Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։
Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով։

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:
Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։  
արագ-դանդաղ
երկար-կարճ
քիչ-շատ
հիվանդ-առողջ

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
երեք հարյուր,հինգ

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։
արագավազ,ուժեղ

10 Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

թիվ,

առարկա,

գործողություն,

հատկանիշ:

Տեքստային աշխատանք

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

    1.լեռներում,
  2. անտառներում,
  3. անապատներում,
  4. դաշտավայրերում:


    2.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

    1.500 կգ,
    2.1 տոննա,
    3.250 կգ,
    4.25 կգ:

    3.Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

    1.թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
    2.չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:  

    4.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

    1.Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
    2.Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
    3.Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
    4.Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:

5.Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

6.Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:
Առյուծը գիշերային կյանք է վարում:Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:

7.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. 
շատ-քիչ
փոքր-մեծ
գեղեցիկ-տգեղ
թույլ-ուժեղ

8.Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:
քսանհինգ
երեսուն
9.Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։
գեղեցիկ
ուժեղ

10.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

  • թիվ,
  • առարկա,
  • գործողություն,
  • հատկանիշ:

Տեքստային աշխատանք

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

1.Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը:

2. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվների տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

3․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում:
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։ 5.Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6.Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
    Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:
    7.Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    շատ-քիչ
    բարձր-ցածր
    մեծ-փոքր
    արագ-դանդաղ
    8.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

ագռավներ

թռչուններ

9.Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
Ագռավները գող են։

  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Կոչական նախադասություններ

Կարդա՛ նախադասությունները և ընդգծի՛ր կոչականները։

Մայրի՛կ, ինձ համար հեքիաթ կկարդա՞ս։

Երեխանե՛ր, դո՛ւրս եկեք բակ։

Արթնացե՛ք, ծաղիկներ, արդեն գարուն է։

Աղջիկնե՛ր, շուրջպար բռնեք։

Տղա՛ս, դուռը ծածկի՛ր։

Տրված նախադասություններում կոչականների տեղերն այնպես փոխիր, որ դառնան վերջադաս։

Արմե՛ն, այսօր շուտ կգաս տուն։
Այսօր շուտ կգաս տուն,Արմե՛ն։

Մայրի՛կ, այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս։
Այսօր ինձ համար կոնֆետ կգնե՞ս,մայրի՛կ։

Ընկերնե՛ր, նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է։
Նե՛րս եկեք, սեղանն արդեն պատրաստ է,ընկերնե՛ր։

Հայրի՛կ, վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս։
Վաղը ինձ զբոսանքի կտանե՞ս,հայրի՛կ։

Կետադրի՛ր կոչական պարունակող նախադասությունները։

Երեխանե՛ր,զբաղեցրեք ձեր տեղերը։

Փոքրի՛կս,մոտ արի։

Աստղի՛կ,արդեն ուշ է,գնա քնելու։

Տղանե՛ր,վերցրեք գնդակը և գնացեք ֆուտբոլ խաղալու։

Ընդգծի՛ր կոչականները և կետադրի՛ր։

Ի՞նչ կլինի ասա,գրի՛չ,

Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։

-Վա՜յ, մայրի՛կ ջան,տես,

Բակն ու դուռը լի,

Ինչքա՜ն սպիտակ թիթեռ է գալի։

Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի,

Փչի՛,հովի՛կ,փչի,

Ճոճն օրորվի, տանի, բերի,

Նանի՛կ,ծիտի՛կ,նանի։

Գրի՛ր կոչական պարունակող նախադասություններ և փորձի՛ր ճիշտ կետադրել դրանք։

Երեխանե՛ր,եկեք այստեղ։
Մայրի՛կ,վաղը ինձ տար Երևան պարկ։

Տեքստային աշխատանք

Մեծամիտ գետը

Աֆրիկայում լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում։ Գետը թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։
ափ
Իմ ձեռքի ափը ներկոտ է։

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
գետ
ածանցավոր գետակ, բարդ բառ գետաձի

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։
երկրներ
Ես գնում եմ տարբեր երկրներ։

լեռներ
Հայաստանը ունի բարձր լեռներ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։
գոյական գետ,թռչնակ
ածական բարձր,խիստ
բայ թռչել,երգել

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը թռչել չէր կարող։
Գետը կարո՞ղ էր թռչել։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները։
բարձր-ցածր
զվարթ-տխուր

Հ․ Ք․ Անդերսեն Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1. Բացատրիր ընդգծված բառերը։
 հանդերձ-հագուստ
 սաղարթ-տերև
հոխորտալ— գոռալ
ալեհեր-սպիտակած
 սարսռալ-մրսել
 աղերսել-խնդրել

2․Բացատրի՛ր արտահայտությունները։ Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով արտահայտված բառակապակցությունները։

զմրուխտ գարուն-այնքան գեղեցիկ կանաչ գարուն,որ նմանվում է զմրուխտի
զարթոնք ապրել-զարթնել
ոսկեհեր աշուն-ոսկու նման դեղին աշուն
ձայնը կտրել-լռել
ալեհեր ձմեռ-սպիտակ ձմեռ,որ նման է սպիտակած,ալեհեր մարդու
մատղաշ ճյուղեր-դալար,նոր դուրս եկած ճյուղեր
սառած բուն-ցրտից սառած բուն

3.Բնութագրի՛ր եղևնուն։
Եղևնին բարի է, փոքր ու կանաչ։

4. Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։
մեծ բարդի,հզոր բարդի,անպատկառ  բարդի

5․ Նշված նախադասությունից դո՛ւրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:
փոքրիկ,բարի,մատղաշ,կանաչ,սառած

6․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։
կանաչ եղևնի
ոսկե աշուն
ծեր  այգեպան
ալեհեր ձմեռ
կանաչ  հանդերձ

  Եղևնին հագել է կանաչ հանդերձ։  
Վերջացավ ոսկե աշունը։
Մոտենում է ալեհեր ձմեռը։

7․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:
Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

8․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:
Թռչունները երգում էին:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Արևը ողջունում  էր։

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:
Քամին  պոկոտեց ու շպրտեց։
9. Ինչի՞ մասին է հեքիաթը, մեկնաբանի՛ր։
Հեքիաթը նման է բումերանգի օրենքին։Երբ եղևնին խնդրում էր բարդուն,որ իրեն օգնի,բարդին չէր օգնում։Բայց եկավ մի օր,որ բարդուն օգնություն պետք եկավ և նա դիմեց եղևնուն։Եղևնին,ի տարբերություն բարդու,օգնեց նրան,բայց նաև ասաց բարդուն իր արած սխալների մասին։