Archives

Հաշվետվություն,Ելք ստուգատես

Իմ բլոգում առանձնացրել եմ «Ելք» ստուգատես-ի բաժինը, որտեղ  այս շրջանի մեր բոլոր  աշխատանքներն են։

Ես Արիանա Բարեղամյանն եմ: Ծնվել եմ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Երևանում: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում: Իմ վերջին կարդացած գիրքը «Չիպոլինոյի արկածներ» գիրքն է: Ես շա՜տ եմ սիրում գրքեր կարդալ, նաև սիրում եմ լողալ, հեծանիվ վարել,երգել և պարել: Երբ մեծանամ,ուզում եմ դառնալ ճարտարապետ- դիզայներ: Ես ազատ ժամանակ եղբորս հետ նայում եմ ֆիլմեր,խաղում եմ,մայրիկիս

 համար սուրճ եմ պատրաստում, մի քիչ համակարգչային խաղեր եմ խաղում: Սիրում եմ ճամփորդել, սիրում եմ տեսնել նոր բաներ։

Ես ունեմ շա՜տ ընկերուհիներ: Ընկերուհիներիս հետ խաղում եմ բակում:

Եթե դուք ուզում եք ավելի շատ բան իմանալ իմ մասին, պետք է այցելեք իմ բլոգ: Ահա իմ բլոգի հասցեն`Արիանա Բարեղամյանի բլոգ — Just another Edublogs site

Իմ անհատական ուսումնական պլանն է՝ 

Անուն Ազգանուն- Արիանա Բարեղամյան

Դպրոց, դասարան-  Արևմտյան դպրոց  3.4 դասարան

Երկարօրյա ծառայություն– չեմ օգտվում

 Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի(Ինչպե՞ս եմ գալիս դպրոց) – 38 միակողմանի

Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք, թե ոչ–  այո

Ընտրությամբ գործունեության խումբ– երգ,կերպարվեստ

Լրացուցիչ խմբակներ- պար

Ես շա՜տ եմ սիրում իմ դպրոցը։

Իմ ընկերները

Ես ունեմ շատ ընկերներ։ Իմ բոլոր  ընկերները բարի են, հոգատար։ Իմ առաջին ընկերը Մարիամն է։ Նա իմ ամենալավ ընկերն է,քանի որ շատ ուշադիր է և հոգատար։Նա նաև կենսուրախ աղջիկ է։ Ես շատ եմ սիրում իմ բոլոր ընկերներին։

Իմ  ընկերների բլոգներ կարող եք այցելել այս հղումով՝ 

https://khachikyanmariam.edublogs.org/

https://nataliohanyan.edublogs.org/

https://zhannamartirosyan.edublogs.org/

https://lilibadeyan.edublogs.org/

https://naneavetisyan.edublogs.org/

https://nanekostandyan.edublogs.org/

https://marilazyan.edublogs.org/

https://marymanukyan.edublogs.org/

Իմ ուսումնական տարին․ ձեռքբերումներն ու դժվարությունները

Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր էր։ Այս տարվա ընթացքում ես հասցրեցի  շատ նոր բաներ սովորել։ Իմ կարևոր ձեռքբերումն այն է, որ ես կարողացա ավելի լավ  հեծանիվ վարել,ավելի լավ մաթեմատիկայի խնդիրներ լուծել,որի համար շատ եմ աշխատել,որ արդյունքի հասնեմ։  Մայրենիից էլ շատ հորինուկներ եմ գրել,բացի այդ շատ արտագրություններ եմ արել,մայրիկիս հետ թելադրություններ և շարադրություններ եմ գրել։Տանը շատ լրացուցիչ աշխատանքներ եմ կատարել մաթեմատիկայից,մայրենիից և անգլերենից։Այս տարի անգլերենի վրա եմ շատ աշխատել։ Ինձ համար տարին շատ արդյունավետ անցավ,շատ ձեռքբերումներ ունեցա և նաև շատ դժվարություններ։ Եվ ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ դասարան եմ փոխադրվում։

Առաջին շրջանի ամփոփում

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

 Իմ բլոգում ունեմ «Մայրենի» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մայրենիի դասերի ընթացքում մենք շատ գրքեր ենք ընթերցել և դասարանում միասին քննարկել։Մենք նաև շատ հետքարքիր աշխատանք ենք կատարել․գրել ենք հորինուկներ,որոնք պետք է տպագրվեն և գիրք դառնան։Ահա հղումները․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82/

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82/

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Իմ բլոգում ունեմ «Մաթեմատիկա» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Լուծեցինք խնդիրեր և լի՜քը մաթեմատիկայի առաջադրանքներ կատարեցինք։ Մենք նաև խաղացինք «Գնորդ-վաճառող» խաղը։Պատրաստել ենք մաթեմատիկայի խնդրագիրք,մաթեմատիկական խաղ «փազլ»։ Քննարկել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/

ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ

 Իմ բլոգում ունեմ «Ես և շրջակա աշխարհը» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

«Ես և շրջակա աշխարհ»-ը առարկայի շրջանակներում մենք շատ հետաքրքիր թեմաների մասին ենք խոսել,սովորել ենք մարմնի մասերը,սովորել ենք անվտանգության կանոնները,նաև սովորել ենք,թե ինչպես պետք է պահպանենք բնությունը։Այդ դասին մենք վարել ենք ագարակի ձիերին,տնկել ենք ծառեր։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%a5%d5%bd-%d6%87-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/

ԵՐԳ

Իմ բլոգում ունեմ «Երգ» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Երգ-երաժշտության դասերի ընթացքում մենք շա՜տ երգեր ու պարեր ենք սովորել։ Իմ սիրելի պարը  «Քոչարին» է։Ես շատ եմ սիրում երգել։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%a5%d6%80%d5%a3/

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Իմ բլոգում ունեմ «Մարմնակարթություն» բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Սպորտը և մարզվելը մարդու համար շա՜տ կարևոր է։Ես երեք տարեկանից գնացել եմ լողի և գիմնաստիկայի։Դպրոցում մարմնակրթության դասերին լողի պարապմունքներ ենք արել և հեծանիվ ենք վարել։Մարմնակարթության դասերի ժամին մենք մարզվել ենք մեր նոր մարզասրահում,տարբեր սպորտային խաղեր ենք խաղացել։ Հեծանվավարության,լողի և մարզական ստուգատեսներ ենք արել։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Տեխնոլոգիա/կերպարվեստ

Իմ բլոգում ունեմ  «Տեխնոլոգիա/Կերպարվեստ»  բաժին, որտեղ իմ աշխատանքներն եմ առանձնացնում։

Մենք կերպարվեստի դասին նկարել ենք,իսկ տեխնոլոգիայի դասին տարբեր հետաքրքիր բաներ ենք պատրաստել գունավոր թղթերից,պլաստիլինից։Տեխնոլոգիայի դասին նաև թթու դնել ենք սովորել,տարեգաթա ենք թխել։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/

  ՇԱԽՄԱՏ

Մենք ուրբաթ օրերին շախմատի դասեր ենք արել։ Ընկեր Առնոլդը մեզ սովորեցրել է օնլայն շախմատ խաղալ։

Իմ ընտրությամբ գործունեությունը

Իմ ընտրությամբ գործունեությունը կերպարվեստն է եղել,հետո փոխել եմ երգ,հետո նորից կերպարվեստ։Քանի որ ես սիրում եմ երգել և նկարել,բայց մենք չէինք կարող երկուսն էլ ընտրել,դրա համար ես ամեն կիսամյակ փոխել եմ իմ ընտրությամբ գործունեությունը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԽՄԲԱԿ

Ես գնում եմ լրացուցիչ պարի խմբակի Սոֆի Դևոյանի պարի դպրոցում։Իմ պարուսույցը ընկեր Ալվինան է։

Русскый язык

Ես շատ եմ սիրում ռուսաց լեզուն։Ես հաճախել եմ ռուսական մանկապարտեզ «Միշուտկա»։Դրա համար ինձ համար ռուսերենի դասերը շատ հետաքրքիր էին և համեմատաբար հեշտ։Մենք դպրոցում սովորել ենք ռուսերեն գրել,կարդալ և պատմել։Կարդացել ենք հեքիաթներ։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d1%80%d1%83%d1%81%d1%81%d0%ba%d0%b8%d0%b9-%d1%8f%d0%b7%d1%8b%d0%ba/

English

Ես դպրոցում սովորել եմ անգլերեն տառեր,բառեր,գրել և կարդալ։Սկզբում դժվարանում էի,բայց հետո սկսեցի շատ սիրել,քանի որ ունեմ շատ լավ ուսուցչուհի՝ընկեր Հասմիկը,ում շատ եմ սիրում։Ընկեր Հասմիկը դասերը շատ հետաքրքիր էր անցկացնում,խաղերի միջոցով,որը ինձ շատ էր դուր գալիս։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/english/

Ամենամսյա ֆլեշմոբեր

Մենք ամեն ամիս ունեցել ենք տարբեր առարկաներից ֆլեշմոբեր։Ես մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին։Ֆլեշմոբերը փորձել եմ ինքնուրույն անել,բայց ծնողներս օգնել են,եթե ունեցել եմ դժվարություններ։

Առաջարկում եմ կարդալ

Առաջարկում եմ կարդալ ցանկացած գիրք,կարևորը շատ-շատ կարդալ,քանի որ յուրաքանչյուր գրքից կարելի է բան սովորել։Օրինակ ես հիմնականում կարդում եմ հեքիաթներ,տիեզերքի մասին գրքեր։

Իմ ամենասիրելի հորինուկը

Ընկեր Մագան մեզ հանձնարարել էր գրել հորինուկ,որը պետք է տպագրվեր գրքում։Ես այդ հորինուկը շատ եմ սիրում։

            Երազանքների Քաղցր երկրագունդը

                      Արիանա Բարեղամյան

Լինում է,չի լինում մի փոքրիկ աղջիկ է լինում։

Այդ աղջիկը միշտ երազում էր, որ Երկիր մոլորակը լինի քաղցրավենիքից պատրաստված։Մի գիշեր երկնքից մի աստղ ընկավ,և այդ աղջկա երազանքը կատարվեց։Այդ ժամանակ հայտնվեց մի փոքրիկ դռնակ,փոքրիկ աղջիկը բացեց դռնակը և մտավ ներս ։Հրաշք կատարվեց,և նա հայտնվեց Քաղցր երկրում։Փոքրիկը շատ զարմացավ և սկսեց քայլել։Նա անցնում էր փողոցներով և տեսնում,որ ամեն ինչ քաղցրավենիքից է․արևը գաթայից է, տները թխվածքաբլիթներից են,նույնիսկ մարդիկ են քայլող թխվածքաբլիթներ,ծառերը շաքարաքլորներից են,գետերն ու լճերը հալված մարմելադից են, խոտերը՝քաղցր ձողիկներից։Այդ երկիրը վարդագույն  ու գեղեցիկ երկիր էր։Աղջիկ ուրախացավ և վազեց,որ  ուտի այդ ամենը, բայց հանկարծ այդ ամեն ինչն անհետացավ,որովհետև փոքրիկն արթնացավ քնից։Նա քնից արթնացավ,բայց չտխրեց,որ այդ ամենը եղել էր երազում։

Աղջիկը դա պատմեց ծնողներին և շատ ծիծաղեց։Իսկ ծնողներն այդ օրը փոքրիկին ուրախացրեցին և նրա համար շաաա՜տ քաղցրավենիքներ գնեցին։    

Իմ ամենասիրելի նկարը «Paint» ծրագրով

Իմ ամենասիրելի նկարը  «Համբարձման» տոնին նվիրված նկարն է։ 

     

Իմ ճամփորդությունները

Իմ բլոգում ունեմ «Իմ ճամփորդություններ» բաժին։

Մենք դասարանով շատ ենք ճամփորդել։Ճամփորդության ժամանակ անպայման զբաղվել ենք միջավայրի խնամքով, մեր հետևից աղբը հավաքել ենք։ Մենք ճամփորդելով շատ բաներ ենք սովորել։Մենք հավաքել ենք մեր գնացած տեղերի մասին  ինֆորմացիա,գեղեցիկ ֆոտոշարք ենք արել և տեղադրել ենք  բլոգում, որպեսզի մյուս մարդիկ էլ կարդան և ցանկանան ճամփորդել։Ես շատ եմ սիրում ճամփորդել ։Ահա հղումը․

https://arianabareghamyan.edublogs.org/category/%d5%ab%d5%b4-%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ թվաբանական խնդիրներ լուծել,գրել,կարդալ,նկարել,երգել,պարել,լողալ,հեծանիվ վարել,բարձունք հաղթահարել և այլ բաներ։Եվ այս ամենը իմ դպրոցի,իմ սիրելի ուսուցչուհի ընկեր Մագայի,մյուս ուսուցիչների և իմ ծնողների շնորհիվ։

Իմ նպատակները

Իմ նպատակն է լավ սովորել դպրոցում,հատկապես մաթեմատիկա,մայրենի լեզու,անգլերեն և ռուսաց լեզուներ,նաև այլ օտար լեզուներ,հաճախել նկարչության,ռոբոտաշինության,ծրագրավորման պարապմունքների։Այս ամենը ինձ կօգնի,որ ես կարողանամ հետագայում իրականացնել իմ ամենամեծ նպատակը՝ դառնալ ճարտարապետ-դիզայներ։ Իսկ դրան հասնելու համար պետք է շատ լավ սովորեմ ու լրացուցիչ հանձնարարություններ կատարեմ։

Իմ բլոգը

Ես շատ հետաքրքիր բլոգավար եմ։ Իսկական բլոգավարը պետք է իմանա՝

  • բլոգում նյութ տեղադրել
  • նյութը ջնջել
  • բաժիններ բացել
  • նյութը խմբագրել
  • հղումներ, նկարներ,տեսանյութեր ավելացնել։

Բլոգավարը պետք է շատ հետաքրքիր վարի իր բլոգը,պետք է ունենա շատ նյութեր իր բլոգում։Ես իմ բլոգում ունեմ 163 տեղադրված նյութեր։

Իմ բարեմաղթանքը բլոգիս ընթերցողներին

Ես իմ բլոգի ընթերցողներին մաղթում եմ, որ լավ սովորեն,իմ բլոգից էլ օգտվեն և հետաքրքիր տեղեկություններ ստանան։