Archives

Արատես,Զանգակատուն-Պարույր Սևակի տուն-թանգարան

Առաջին օր
Առաջին օրը գնացինք Զանգակատուն։Այնտեղ պատմեցին Պարույր Սևակի մասին,շատ հետաքրքիր էր։Իսկ հետո գնացինք Պարուր Սևակի տուն-թանգարան,որտեղ տեսանք Պարույր Սևակի իրերը։

Հասանք Արատես,տեղավորվեցինք,դուրս եկանք,պարեցինք <<Նինարե>> պարը,մարշմելո խորովեցինք,կերանք,շատ համեղ էր։

Երկրորդ օր
Երկրորդ օրը արթնացանք,խաղացինք ու գնացինք Արատեսի վանք։Հետո գնացինք մի քարանձավ,գետակի մոտ և նկարվեցինք քարի վրա։Շատ հետաքրքիր օր ունեցանք։


Արատեսում ընկեր Նարեկի հետ խոսեցինք վիդեոարտի մասին։

Դեպի Մատենադարան

Մենք այսօր գնացել ենք Մատենադարան։Այնտեղ տեսել ենք Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանը։Հետո մտել ենք ներս,որտեղ էքսկուրսավարը մեզ մեծ էկրանով պատմել է Մեսրոպ Մաշտոցի և տառերի ստեղծման մասին։Այնուհետև գնացել ենք էջանիշ պատրաստելու,որոնք զարդարել ենք թռչնատառերով։Շատ գեղեցիկ է ստացվել։Հետո տեսել ենք որդան կարմիր։Այնուհետեև մեզ ցույց են տվել ամենամեծ ու ամենափոքր գրքերը։Շատ լավ է անցել։Հետաքրքիր օր ենք ունեցել։

Ճամփորդում ենք Արատես

Արատեսի վանք

Արատեսի վանքը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից։Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

Սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայում` ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրության վրա:Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է, որ հիմնադրվել է վաղ միջնադարում:Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ: Ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի:Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: 

Արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը։Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ)։Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի տարածքում։Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար:

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։

Ճանապարհորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ես գնացել էի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։Այնտեղ հետաքրքիր էր։Մենք իմացանք շատ բաներ,երգեցինք ու պարեցինք։Ամեն այցելության ժամանակ Կոմիտասի մասին նոր բաներ ենք սովորում։Հետո,որ վերջացավ,մենք գնացինք այգի,այնտեղ տեսանք շատ սկյուռիկներ,հետաքրքիր մրգերի տեսակներ։Մենք գնացինք դպրոց ու կերանք կեքս։Իմ օրը շատ լավ է անցել։

Համբարձման տոն

Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման առթիվ հավաքում են 7 գույնի ծաղիկ, կժի մեջ լցնում 7 աղբյուրի ջուր, իրենց նշանները գցում ջրի մեջ և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։ Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

Համբարձման տոնին նվիրված երգերից են՝«Ջա՜ն, ծաղիկ», «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»։

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Համբարձման տոնի օրը հիշատակում է նաև 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխելու և Ս. Էջմիածնում վերահաստատելու պատմական դեպքը։

 https://mskh.am/

Իմ հանգստյան օրը կենդանաբանական այգում

Ես գնացել էի կենդանաբանական այգի։Այնտեղ շատ կենդանիներ կային,օրինակ՝գետաձի,ձիեր,արջեր,լամա,օձեր,առյուծներ,վագրեր, գայլեր,կապիկներ,թռչուններ և տարբեր մողեսներ։Այնտեղ մենք նստել էինք կարուսել։Կենդանաբանական այգում շատ կակաչներ կային։Այնտեղ շատ հետաքրքիր էր։

Տիկնիկային ներկայացում ՛՛Անբան Հուռին՛՛

Մենք գնացել ենք Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն,որտեղ նայել ենք <<Անբան Հուռին>>։Ես շատ եմ հավանել անբան Հուռիի տիկնիկը,այն շատ հետաքրքիր էր։Այնտեղ ես տեսել եմ գեղեցիկ, ձեռքով պատրաստած տիկնիկներ,այդ թվում բալետի պարուհի տիկնիկ։Ներկայացման մեջ,իմ կարծիքով,սխալ կերպարը մայրիկի կերպարն էր,որովետև նա սուտ էր խոսում։Ես շատ եմ հավանել ներկայացումը։

Իմ ճամփորդությունը դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ

Մենք գնացել էինք Հայաստանի ազգային պատկերասրահ։Այնտեղ տեսել էինք Մարտիրոս Սարյանի <<Հայաստան>>նկարը և դիմանկարներ։Այնտեղ կային գրքեր և տարբեր հեքիաթներ գրքերի մեջ։Այնտեղ կային Մարտիրոս Սարյանի նկարները։ Գիդը մեզ պատմում էր գրքերի և նկարների մասին։Մենք գրքեր էինք պատրաստել <<Անահիտը>> ու <<Պոչատ Աղվեսը>>,մեր խումբը՝<<Անահիտ>> գիրքը,իսկ մյուս խումբը՝ <<Պոչատ Աղվեսը >>։ Ես հավանել եմ իմ ճամփորդությունը դեպի Հայաստանի ազգային պատկերասրահ։

Մարտիրոս Սարյանի մասին

Martiros-Saryan
Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է փետրվարի 16 (28)-ին, 1880թ., Նոր Նախիջևանում: Նա մեծանուն հայ նկարիչ է: Նրան նաև անվանել են գույների վարպետ կամ գույների կախարդ:
Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: 
Սարյանը 1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի դիմանկարի արվեստանոցում:

Մարտիրոս Սարյանը նկարել է Ավետիք Իսահակյանի,Եղիշե Չարենցի,Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի և իր դիմանկարները։

Սարյանը ձևավորել է գրքեր (Ավետիք Իսահակյանի «Բանաստեղծությունները», 1929 թ., Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները», 1930 թ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին», 1933 թ., և այլն), օպերային (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստը», 1930 թ., Օդեսայում՝ 1933 և 1939 թթ., ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1941 թ., Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկը», 1956 թ., և այլն) ու թատերական (Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն», 1956 թ., Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոն) ներկայացումներ, նաև Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի վարագույրը: 

Մարտիրոս Սարյանի հայտնի կտավներն են՝ «Ջրհորի մոտ, շոգ օր»,«Ամառային տապ. Վազող շուն», «Հայաստան»,«Կեսօրվա լռությունը»,«Իմ Հայրենիքը»,«Ծովափին։Սվինքս»,«Երևանյան ծաղիկներ»,«Քայլող կինը»։