Խաղ-առաջադրանք

Ղազարոս Աղայան <<Անտառի մանուկը>>

Անտառի խորքում մի ճոճ կա կապած, նրա մեջ մի մանուկ լաց էլինում: Մայր չկա, որ պահի նրան, ծիծ տա, հայր չկա, որպահպանի: Անտառում մարդ չկա: Մի գթոտ պախրակով՝կաթնալից կրծքով, գալիս է ճոճի մոտ իր հորթուկի հետ և տխուրձայնով երեխային ասում.Սիրո´ւն երեխա, որբ ես մնացել,
Քո անբախտ մորը գերի են տարել.
Նա գնա~ց, կորա~վ, էլ հետ չի գալու,
Էլ ոչ մի անգամ քեզ ծիծ չի տալու:
Նա քեզ փաթաթեց լայն տերևներով.
Ճոճի մեջ կապեց, «նանիկ» ասելով.
Նա լաց էր լինում աղի արցունքով,
Իր վերջին «նանիկն» ասում էր լալով.
«Նանա, բալիկս, նանա~,
Մեծատերև թաթաշոր,
Մանրատերև ոտաշոր,
Քամին կանի՝ ժաժ կըտա,
Պախրեն կըգա՝ ծիծ կըտա,
Նանա, գառնուկս, նանա»…
Ահա եկել եմ, որ քեզ ծիծ տամ ես,
Պահեմ, պահպանեմ իմ հորթուկիս պես:

Պախրան ծիծ է տալիս երեխային, սա ուտում ու քնում է: Հետո պախրան հորթին թողնում էերեխայի մոտ, ինքը գնում արածելու, որ կաթը շատացնի, երկուսին կաթ տա: Հորթընույնպես երեխային նանիկ է ասում: Պախրան գալիս է, երկուսին կաթ տալիս: Երեխան ոչթե տարով, այլ օրով է մեծանում: Շատ չի անցնում, դուրս է գալիս ճոճից, մեկ օր չորեքթաթանում, մյուս օրը ոտքի կանգնում, մի քանի անգամ սահում, վայր ընկնում, բայց շուտովամրանում և  սկսում է պախրի հետևից վազվզել:
Մի թագավոր որդի չուներ, երազում նրան ասում են. «Թագավոր, աստված քեզ մի որդիպիտի տա անտառի խորքումը»: Անզավակ թագավորը մի օր գնում է որսի իր որսորդներիհետ: Հասնում են անտառի խորքը, պախրի հետք գտնում, նրա մոտ՝ երեխայիոտնահետքեր: Թագավորն իսկույն հիշում է երազը և հրամայում որսորդներին, որ երեխայիհետքով գնան գտնեն նրան: Երկու ժամ չանցած՝ մի սիրուն մերկ տղա են բերում թագավորիմոտ և պատմում, թե ինչպես գտան նրան պախրի ծիծը ծծելիս: Թագավորը շատ էուրախանում, երեխային գրկում, համբուրում և անունը դնում է Պախրատուր:Պախրատուրը մեծանում է թագավորի պալատում, լավ ուսում ստանում, դառնումթագավոր և մեծ զորքով գնում իր մորն ազատում գերությունից:

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Реклама

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Задание 1 /4-ый класс/

Каждое утро Саша идёт в школу. По дороге … встречает Колю и Таню. … идут вместе. Вот и школа. … большая и красивая. У школьного крыльца растёт высокое дерево. Весной … покрывается зелёными листочками, а к зиме дерево сбрасывает всю листву.

2.Узнай предмет по названным признакам, назови его

Белый, пушистый, холодный … .

Тёмная, огромная, грозовая … .

Сухое, свежее, душистое … .

Вкусные, лесные, крепкие … .

Слова для справок: орехи, сено, снег, туча.

3.Прочитай скороговорки. Спиши. Раскрой скобки, выбери нужную букву.

  1. Дядя (К, к)оля дочке (П, п)оле

Подарил щеночка (К, к)олли,

Но щенок породы (К, к)олли

Убежал от (П, п)оли в (П, п)оле.

2.Наш (П, п)олкан попал в (К, к)апкан.

4.У маленькой Кати появились новые игрушки, но она ещё не придумала им имена. Помоги придумать забавные имена новым игрушкам Кати.

У маленькой Кати был целый зоопарк плюшевых, пушистых, мягких игрушечных зверей. Серый слонёнок … . Резиновый жираф … . Мягкая плюшевая обезьянка … . Толстый, набитый опилками бегемот … . Деревянная лошадка зебра … . И самая любимая — лохматая шерстяная собачка … .

5.Прочитай слова, запиши их в три столбика по родам. Девочка, ручка, книга, журнал, письмо, врач, музей, задание, дом, пальто, тетрадь, день, заря, платье, солнце, яблоко, дядя, бабушка, сын, полка, озеро.

6. Напиши по образцу. Образец: —  учитель-учительница

Учитель, школьник, спортсмен, художник, артист, воспитатель.

Ապրիլի հաշվետվության

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Լրացրու բացթողումներդ:
    Ես բաց թողա] բան չունեմ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ մակարդակները
    Առաջին մակարդակն ինքնուրույ,մյուսը՝ իմ հայրիկի և մայրիկի հետ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Ընկեր Գրետայի հետ։
  • Գնահատիր ապրիլ ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորային համակարգով:
    9
  • Կատարո՞ւմ ես լրացուցիչ մաթեմատիկական աշխատանքներ:
    Այո
  • Ի՞նչ կավելացնես հաշվետվությանդ:
    Ոչինչ

Planet Earth

where-որտեղ
learn-սովորել
some-մի քանի
about-մասին
world- աշխարհ
live-ապրել
many-շատ
amazing-զարմանալի
place-տեղ,վայր
who-ով
know-իմանալ
maybe-միգուցե
first-առաջին
forest-անտառ
over-ավարտվել է
half-կեսը
plant-բույս
produce-արտադրել
oxygen-թթվածին
breathe-շնչել
destroy-ոչնչացնել
field-դաշտ
thousand-հազար
throw-նետել
away-հեռու
paper-թուղթ
ocean-օվկիանոս
marine-ծովային
absorb-կլանել
heat-տաքություն
transfer-փոխանցել
atmosphere-մթնոլորտ
move-տեղափոխել
around-շուրջ
land-ցամաք
pollute-աղտոտել
jellyfish-մեդուզա
turtle-կրիա
opposite-հակառակ
freezing-սառեցում
sea-ծով
covered-ծածկված
fuel-վառելիք
make-ստեղծել
use-օգտագործել
warmer-ավելի տաք
melt-հալչել
rise-բարձրանալ
disappear-անհայտանալ
river-գետ
collect-հավաքել
carry-տանել
clean-մաքուր
safe-ապահով
farm-ագարակ
factory-գործարան
pesticide-թունաքիմիկատներ
chemical-քիմիական նյութեր
flush-ողողել
people-մարդիկ
respect-հարգել
nature-բնություն
live-ապրել
long-երկար
healthy-առողջ
life-կյանք

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր-Մարզային կենտրոնը
1. Արագածոտնի-Աշտարակ
2. Արարատի-Արտաշատ
3. Արմավիրի-Արմավիր
4. Գեղարքունիքի-Գավառ
5. Լոռու-Վանաձոր
6. Կոտայքի-Հրազդան
7. Շիրակի-Գյումրի
8. Սյունիքի-Կապան
9. Վայոց Ձորի-Եղեգնաձոր
10. Տավուշի-Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Ղ․Աղայան Ոսկի և երկաթ

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ կարող ես ներկայացնել գրավոր շարադրանքի կամ բանավոր խոսքի միջոցով։ 

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք
Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր։

Արաջադրանքներ
1.Նախադասությունը կետադրիր։
Գիտեմ որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես ոչ
հասկացողություն:
2.Ընդգծված բառերի հոմանիշները գրի՛ր։
3.Գրի՛ր տվյալ բառերի տեսակները ըստ կազմության․
ոսկի-
զարդարանք-
գնդասեղ-


Տեքստային աշխատանք Ջ․ Ռոդարի Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում  կառուցված  էին  առանց  սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

    կողքին,վարդ,անգամ
  2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

    ուղիղ իմաստ
    Վարդ ունի փուշ։

    փոխաբերական իմաստը
    Ես փշաքաղվեցի։
  3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի
    դ/ծաղկի խանութ

4.Տեքստից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
մատ-պարզ
գրիչ-ածանցավոր
լքել-պարզ

5.Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:
գոյական-տներ,անկյուններ
ածական-կլոր
բայ-կառուցված էին

6.Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

  • ա/ճամփորդեց-ճանփորդել
  • բ/պետք է վճարեք-պետք է վճարել
  • գ/ասաց-ասել
  • դ/երազում էր-երազել

    7.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

    Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:

    8.Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան
Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
Արևածաղիկ
11.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
բերանը

12.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Որտեղ սուր բան չկար

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Երկու ապտակ:Իմ տուգանքն այսպիսին է՝ ութսուն հատ ձգում։

14.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15.Կուզեի՞ր Ջովանինոյի հետ գնալ այդ երկիր:
Այո, որ մայրիկները չասեին`սուր բաներին չկպնես, որ քեզ չվնասես։

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի