Ամանորյա ամսագիր

Կախարդական Նոր տարի(ստեղծագործական աշխատանք)

Լեգենդ

Այն ժամանակ,երբ Նոր տարին չգիտեին,թե ինչ է և չէին նշում,մի հրաշք կատարվեց։ Դեկտեմբերի 31-ի գիշերվա ժամը 12-ին հրեշտակն այնպես արեց,որ մի մարդ,որը 100 տարեկան է,դառնա ձմեռ պապ։Այդ մարդը սկսեց արտադրել ձյուն,եղևնիների վրա լույսեր կախեց,իսկ եղևնիների տակ նվերներ դրեց։Առավոտյան մարդիկ արթնացան,հենց որ տեսան նվերները,զարմացան։Իսկ հետո այդ եղևնիներին կոչեցին տոնածառեր,այդ տոնին`Նոր տարի,որովհետև այդ տոնով սկսվում է նոր տարին։Այդպես մարդիկ սկսեցին նշել Նոր տարին։

Առաջադրանքներ և հարցեր

1.Առանձնացրու քո հավանած հատվածը։

Այդ մարդը սկսեց արտադրել ձյուն,եղևնիների վրա լույսեր կախեց,իսկ եղևնիների տակ նվերներ դրեց։Առավոտյան մարդիկ արթնացան,հենց որ տեսան նվերները,զարմացան։Իսկ հետո այդ եղևնիներին կոչեցին տոնածառեր,այդ տոնին`Նոր տարի,որովհետև այդ տոնով սկսվում է նոր տարին։Այդպես մարդիկ սկսեցին նշել Նոր տարին։

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները։

արթնանալ-զարթնել

նվեր-ընծա

Նոր տարի-Ամանոր,Կաղանդ,Նավասարդ

3.Գրիր շարադրություն

Իմ նոր տարին և իմ նոր տարվա պլանները

Ես իմ նոր տարին անցկացնելու եմ իմ ընտանիքի հետ։ Ես իմ ընտանիքի հետ զարդարել եմ տոնածառը, հետո նամակ ենք գրել ձմեռ պապիկին,իսկ հայրիկս նամակներն ուղարկել է դեկտեմբերի 15-ին։Իմ մորքուրն է եկել Ամերիկայից։Ես իմ մորքուրի հետ շատ տեղեր եմ գնացել։Ես դեկտեմբերի 31-ին գնալու եմ իմ հայրիկի տուն,այսինքն տատիկ,պապիկիս մոտ,իսկ հունվարի 1-ին` մայրիկիս և մորքուրիս տուն,այսինքն մյուս տատիկ,պաիիկիս մոտ։Հունվարի 2-ին մորքուրս թռնելու է Ամերիկա։

4.Կարմիր գույնով ընդգծված բառերի հականիշները գրիր։

գիշեր-առավոտ

արթուն-քնած

Շարադրություն
Եթե ես տոնածառ լինեի

Եթե ես տոնածառ լինեի,ես երջանիկ չէի լինի,որովհետև իմ վրա ծանր-ծանր խաղալիքներ էին կախելու,ինձ հավաքելու էին և դնելու էին նկուղում։Սա բացասական կողմն է։Իսկ դրական կողմն այն է,որ երեխաները ինձանով երջանկանալու էին,իմ տակ նվերներ էր դնելու ձմեռ պապին, և ես լինելու էի տարվա խորհրդանիշը։

Տարեմուտի խոստովանություն

Այս տարվա ընթացքում շատ բան է եղել։Ես իմ երկու թևերն եմ կոտրել։Բայց հետո իմ բակի ընկերները ինձ ուրախացնելու համար իմ գիպսի վրա տարբեր նախշեր էին նկարել։Ամռանը ես շատ էի կարոտել դպրոցը,իմ դպրոցական ընկերներին։Երբ արդեն գնացի դպրոց,այնքան շատ բան ունեի պատմելու։Հետո արագ անցան օրերը,և սկսվեցին աշնանային արձակուրդները։Արձակուրդների ժամանակ ես էլի ուզում էի գնալ դպրոց,որովհետև շատ էի ուզում տեսնել ընկերներիս։Իսկ հիմա,որ արդեն սկսվելու են ձմեռային արձակուրդները,ես շատ ուրախ եմ,բայց նաև տխուր,որ իմ ընկերներին չեմ տեսնելու։Ես չեմ ցանկանա,որ ,հաջորդ տարին այդպես լինի,ինչպես այս տարին։Ուզում եմ,որ նոր արկածներ լինեն,նոր տեղեր գնամ ու նոր բաներ տեսնեմ։

Ամանորյա խորհուրդներ,բարեմաղթանքներ

Ցանկանում եմ,որ այս տարի լավ սովորենք։
Մաղթում եմ խաղաղ և լավ Նոր տարի,չհիվանդանաք։

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

1․Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով: 
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով: 
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը: 
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվում է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում: 
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում: 
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել: 
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները: 
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում: 
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում: 
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները: 
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:   
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է: 
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը: 
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս: 
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: 

Հանելուկներ

Այն ի՞նչն է,ի՞նչը,որ կլինի,միայն թե գրիր և երազիր։

Այն ի՞նչն է,ի՞նչը,որ սպիտակ է կաթի պես ու սառած է պաղպաղակի պես։

Այն ի՞նչն է,ի՞նչը,որ ոզնու նման փշոտ է ու խոտի նման կանաչ։

Քո հավանած նկարը նկարիր paint ծրագրով

Շուտասելուկներ

Ձնեմարդ եմ պատրաստում,
Օ՜, ի՜նչ լավ է ստացվում։

Աչք,բերան,քիթ,գազար,
Ահա ստացվեց ձնեմարդ։

Լաբիրինթ
Ձմեռ պապը պիտի կարճ ճանապարհով գնա տոնածառի մոտ,որ նվերներ դնի տոնածառի տակ։Օգնիր Ձմեռ պապին,12345 այս թվերի օգնությամբ գտիր ճանապարհը։

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ի՞նչ կլիներ, եթե նոր տարին գար, իսկ հինը չգնար։

Ամեն ինչ կխառնվեր իրար։

Ի՞նչ կլիներ, եթե ամանորի գիշերը ժամացույցը հանկարծ սկսեր հետ պտտվել։

Նոր տարին չի սկսի։

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը քնած մնար ու Ամանորի գիշերը նվերը չհասցներ։

Ոչինչ չէր լինի,միայն երեխաները,որոնք անհամբեր սպասում էին իրենց նվերներին,կնեղվեին։

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը նվերի փոխարեն բոլոր երեխաներին միայն խորհուրդներ բաժաներ։

Շատ լավ կլիներ։

Ամանորյա մի բառ գրի՛ր ու մտքիդ առաջինը եկած բառերի շարքը գրի առ։

Օրինակ՝ տոնածառ-կանաչ,գեղեցկություն, խաղաղություն, երկիք, աստղեր, երազ

Գրածդ առաջին ու վերջին բառերն ընտրի՛ր ու ստացված բառակապակցությամբ զվարճալի պատում հորինի՛ր։

Օրինակ՝ տոնածառի երազը, երազկոտ տոնածառը, երազն ու տոնածառը

նվեր-գեղեցիկ,սիրուն,հետաքրքիր,նոր,ցանկալի,սպասելի
սպասելի նվեր
Ես ուզում էի ունենալ էյրփոդս ու օրերից մի օր ես մտածեցի Ձմեռ պապիկից ուզել։Բայց քանի որ Ձմեռ պապիկը հիմիկվա իրերից գլուխ չէր հանում,դրա փոխարեն բերեց դատարկ տուփ։

Ամանորյա հումոր

Ձմեռ պապիկի համար մենք թխվածքաբլիթներ էինք դրել և կաթ,բայց նա կերավ տոնածառ։

Ամանորյա բաղադրատոմս

Հաց

Բաղադրիչները

ալյուր 3 բաժակ

խմորիչ 1 թեյի գդալ

աղ 1 թեյի գդալ

ջուր 1 ու կես բաժակ

Ամանորյա հետաքրքիր սովորույթներ իմ նախընտրած երկրում

Նոր տարին ԱՄՆ-ում(New Year’s Day)երկրի պետական տոներից մեկն է։ Նշվում է ամեն տարի հունվարի մեկին։ Չնայած նրան, որ հատկապես առավել պահպանողական գյուղական շրջաններում Նոր տարին տարածվածությամբ զիջում է Սուրբ ծնունդին։ Սուրբ ծնունդը և Նոր տարին ԱՄՆ-ում էապես տարբերվում են միմյանցից։ Սուրբ ծնունդը կարևոր ներընտանեկան տոն է` բազմաթիվ կրոնական խորհրդանիշներով, իսկ Նոր տարին դիմավորելը հանրային բնույթ է կրում և հաճախ անց է կացվում երեկույթներ։ԱՄՆ-ում Սանտային ուղղված բոլոր նամակները տեղափոխվում են Ինդիանայի Սանտա Կլաուսին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով