Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերություններ

1.Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մեր ընտանիքում ունենք այսպիսի ավանդույթներ.անպայման ընտանիքով ամանորյա ֆիլմեր ենք դիտում,հետաքրքիր զբաղմունքներ ենք մտածում,գնում ենք ամանորյա ներկայացումներ դիտելու։ Դեկտեմբերի 31-ը նշում ենք հայրական պապիկ-տատիկիս տանը,իսկ հունվարի 1-ը`մայրական պապիկ-տատիկիս տանը։Բոլոր տեղերում էլ Ձմեռ պապիկը մեզ նվերներ է թողնում։

Հայրիկս պատմում է,որ իրենք շատ հետաքրքիր են անցկացրել,քանի որ իր հորեղբայրը և հորաքույրը ապրել են իրենց հարևանությամբ,և բոլորով հավաքվել են ու նշել Ամանորը։Հայրիկս պատմում է,որ իրենց ժամանակ Ձմեռ պապիկը իրենց թղթե տոպրակով ուտելիքներ է նվիրել`մանդարին,ընկույզ և այլն։

Մայրիկս պատմում է,որ իրենք էլ են շատ հետաքրքիր և ուրախ անցկացրել,քանի որ 4 երեխա են եղել։Ընտանիքով նշել են Նոր տարին,հետո շատ հյուրեր են ընդունել այդ գիշեր,հետո իրենք են ամբողջ գիշեր գնացել իրենց ընկերների տուն։Մայրիկս պատմում է,որ այն ժամանակ կար հեռուստա-հաղորդումների ծրագիր,որի մեջ իրենք նշել են,թե ո՞ր հաղորդումը պետք է դիտեն,ո՞ր ֆիլմը դիտեն։Եթե ժամերը չնշեին ու չհիշեին,ապա բաց կթողնեին հետաքրքիր հաղորդումները։

Ծնողներս պատմում են,որ իրենք գնացել են Տոնածառի հանդեսների։

2. Ուտեստներից՝ ի՞նչն ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։

Ծնողներս ասում են,որ հիմա շատ բաներ կան,որ առաջ չեն եղել։Հիմա Ամանորյա ավանդական ուտելիքներ են համարվում կանաչ տերևով դոլման,նրբաբլիթները։

Հայրական տատիկս ասում է,որ նախկինում չրերով կոմպոտ են պատրաստել և դրել սեղանին։Գառան տեսքով բիսկվիթ են թխել,բերանի մեջ կանաչի են դրել։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։

Մայրիկս ասում է,որ ինքը միշտ ցանկացել է,որ Ձմեռ պապիկը իրեն տիկնիկ բերի,իսկ հայրիկս կառատեի շոր։Օրինակ ես Ձմեռ պապիկից գլոբուս եմ ուզում,իսկ եղբայրս՝ շատ մեքենաներ։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում։

Մենք Ամանորին ունենք հետևյալ անխախտ ավանդույթները`տոնածառը զարդարելու համար ամեն տարի անպայման 4 հատ նոր խաղալիք ենք գնում,որ ես,եղբայրս,հայրիկս և մայրիկս երազանք պահենք և կախենք տոնածառից։Հաջորդը այն է,որ անպայման պետք է ընտանեկան լուսանկար ունենանք։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ։

Հայրիկս

Մայրիկս

Իմ ընտանիքը

6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում։

Ծնողներիս ժամանակ եղել է 3րդ ալիքը,Օգոնյոկը,<<Դե սպասիր>>մուլտֆիլմը,երգերից Աբբա խմբի երգը.

Մենք հիմա դիտում ենք տարբեր ամանորյա ֆիլմեր,մուլտֆիլմեր,ներկայացումներ։Բայց մայրիկս տանը միշտ միացնում է հետևյալ սուրբծննդյան երգերը.

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի դրական կողմերն ու բացասականները։

Քանի որ մենք շատ ենք սիրում Ամանորը,ես ու եղբայրս,մայրիկս ու հայրիկս,դրա համար էլ մենք միայն դրական կողմերը կարող ենք ասել`ուրախ ենք,բոլորով միասին ենք ու շատ ժամանակ ենք անցկացնում միասին,բոլոր հարազատների հետ շփվում ենք։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը….

Ես կցանկանայի,որ Ամանորը նշվեր անպայման ձմռանը,որովհետև ձմեռը ինձ համար հեքիաթային է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով