Ակրոստիքոս Արցախ և Հայաստան

Հայաստան

Հին ես,մեր երկիր Հայաստան,
Այնքան պայծառ ես,մեր Հայաստան,
Յասամանի պես անուշ հոտ ունես,
Այնքան հպարտ եմ քեզանով ես։
Սիրում եմ քեզ,մեր Հայաստան,
Տեսնում եմ քեզ,հպարտ մեր Հայաստան,
Այնքան հզոր ես,այնքան հպարտ,
Նայում ու հիանում եմ,մեր անուշ Հայաստան։

Արցախ

Արևի նման փայլուն ես,Արցախ,

Րոպեի նման արագ ես,Արցախ,

Ցորենի նման ոսկեգույն ես,Արցախ,

Այնքան կարոտում եմ քեզ,Արցախ,

Խաղողի նման քաղցր ես, իմ Արցախ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով