Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-Արևը շողշողում է։

փայլուն աստղ-Աստղը փայլուն է։

խորհրդավոր լուսին-Լուսինը խորհրդավոր է։

մաքուր օդ- Օդը մաքուր է։

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։
Քոթոթները խաղում էին։

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։
Անձրևը տեղացել էր։

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։
Շողերը խաղում էին։

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում։

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Արամը տուն շտապեց,որովհետև նա ուզում էր վերցնել գնդակը։
Բոլորը բացեցին անձրևանոցները,քանի որ սկսեց անձրև տեղալ։
Փոքրիկ աղջիկը լաց էր լինում,որովհետև նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի,և ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Ես տխրեցի, որովհետև ես անվաչմուշկ վարել չկարողացա։

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Տղան շատ ուրախացավ,երբ նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։
Ապրիլը գարնան ամիս է, սակայն հուլիսը ամռան ամիս է։
Բացվեց գարնան առավոտը,իսկ այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։
Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել և նա հաղթեց մրցույթում։

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, որ չմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, որ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, որովհետև նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով