Իմ ուսումնական աշունը

Ընթերցողական նախագիծ

Աշնանային արձակուրդներին ես կարդացել եմ մի հետաքրքիր հեքիաթ,որի վերնագիրն է <<ՏԱՍՆԵՐԿՈՒ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ>>։Հեքիաթի հեղինակը Վալտեր դե լա Մարն է։Ես հիմա մի քիչ կպատմեմ նրա մասին։

Վալտեր դե լա Մարը բրիտանացի բանաստեղծ և արձակագիր է:Դե լա Մարը կրթություն է ստացել Լոնդոնի Սուրբ Պոլս տաճարի երգչախմբային դպրոցում, իսկ 1890-1908 թվականներին աշխատել է Լոնդոնում։

Իմ հեքիաթը մի արքայադստեր և խոզարածի մասին է։Լինում է,չի լինում մի թագավոր,որն ունենում է մեկ աղջիկ։Աղջիկը շատ է սիրում հայրիկին։Հայրը վախենում է,որ իր աղջիկը կամուսնանա ու իրան միայնակ կթողնի։Աղջիկը հորն ասում է,որ կամուսնանա այն տղայի հետ,որն այնպես կթաքնվի պալատում,որ ինքը չի կարողանա գտնել նրան։Աղջիկը կախարդի աչքեր է ունենում և ամեն մանրուք տեսնում է։Մի խոզարած ուզում է իր բախտը փորձել։Նա գնում է պալատ։Արքայադուստրը տեսնում է,որ նա աղքատ է,բայց ազնիվ,և որոշում է հնարավորություն տալ։Խոզարածը առաջին անգամ թաքնվում է զնդանում,երկրորդ անգամ թաքնվում է ջրավազանում։Բայց երկու անգամներն էլ արքայադուստրը գնում է իր հատուկ սենյակ,որտեղ տասներկու պատուհաններ կան և այնտեղից տեսնում է խոզարածին։Արքայադուստրը տխրում է,որովհետև նրան դուր է գալիս խոզարածը։Խոզարածը նույնպես տխրում է։Նա գնում է իր ընկեր սպիտակ աղվեսի մոտ և խնդրում է օգնել։Աղվեսը հաջորդ օրն առավոտյան տղային դարձնում է նապաստակ,իսկ ինքն իրեն՝պառավ։Պառավը նապաստակին գրկում է և տանում պալատական պարտեզ,որտեղ զբոսնում է արքայադուստրը։Աղջիկը հավանում է նապաստակին և գրկում է նրան,բայց երբ որ ուզում է հետ վերադարձնել,պտտվում և տեսնում է,որ պառավը չկա։Արքայադուստր գնում է հատուկ սենյակ,որ պատուհաններից գտնի խոզարածին,բայց չի գտնում։Արքայադուստրը այնքան երջանիկ է իրեն զգում։Նրանք ամունանում են,հրավիրում են նաև սպիտակ աղվեսին և երջանիկ ապրում։

Այս հեքիաթից ես հասկացա,որ եթե մի բան շատ ես ուզում,այնպայման կկատարվի քրտնաջան աշխատանքից և փորձություններից հետո։Հեքիաթն այնքան հետաքրքիր է և նկարազարդ,որ ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով